Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, առաջիկայում կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, առաջիկայում կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ
05.02.2021 | 21:33

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հույս ունի, որ մոտակա ժամանակներս տեղի կունենա իր նախնական առաքելության ուղևորությունը դեպի Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ՝ ТАСС-ի թղթակցին հայտնել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Ուղևորության կազմակերպման վերաբերյալ քննարկումները շարունակվում են», - ասել է գործակալության աղբյուրը:
«Հուսով ենք, որ առաքելությունը կուղարկվի մոտ ժամանակներս», - նշել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: 2020-ի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աուդրի Ազուլան հայտարարել է կազմակերպության պատրաստակամությունը Ղարաբաղ առաքելություն ուղարկելու վերաբերյալ, նպատակն է օգնել վերականգնել տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը:

Դիտվել է՝ 10932

Մեկնաբանություններ